Լիբանանահայ քաղաքական գործիչ, գրող Եղիա Ճէրէճեանը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում

Օգոստոսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ քաղաքական գործիչ, գրող Եղիա Ճէրէճեանին:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց դոկտոր Ճէրէճեանի՝ Լիբանանի Հանրապետության օրենսդիր մարմնում իրականացրած երկարամյա աշխատանքը, լիբանանահայ համայնքում ծավալած հայապահպան գործունեությունը և Մերձավոր Արևելքի պատմության վերաբերյալ հեղինակած աշխատությունները,  հոդվածները:

Քննարկվեցին սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակցության, Եղիա Ճէրէճեանի կողմից «Հայոց Ցեղասպանության ճանաչման քաղաքական գործընթացը» խորագրով նիստը համանախագահելուն, ինչպես նաև լիբանանահայ համայնքի խնդիրներին առնչվող այլ հարցեր:

Scroll Up