Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը պահանջում է կառավարությունից ուղղել ԱԳ նախարարի թույլ տված սխալը

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը «անընդունելի» է համարում այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին և կոչ է անում կառավարությանը` ուղղել ԱԳ նախարարի թույլ տված սխալը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը`վկայակոչելով Ավստրալիայում լույս տեսնող Armenia Online անգլալեզու պարբերականը, Հայ դատը քննադատում է Ավստրալիայի կառավարության քաղաքականության փոփոխությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ և հորդորում վերանայել նոր դիրքորոշումը:

«Ավստրալիայի արտգործնախարարը պետք է անմիջապես շտկի այս ճակատագրական սխալը և ունկնդիր լինի Ավստրալիայի խորհրդարանի կամքին` ճանաչելու և հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանը: Նշվում է, որ նման գործողությունները ոչ միայն վարկաբեկում են ցեղասպանության զոհերի հիշատակը, այլև անգամ արհամարհում Ավստրալիայի պատմությունը, Առաջին աշխարհամարտի ժամանակ ընկած ավստալացի և նորզելանդացի հերոսներին, ովքեր նույնպես մարդկության դեմ գործած հանցաքի զոհն են եղել:

Մանրամասները՝ armenpress.am կայքում:

Scroll Up