Հայկական պարը հիացրեց Պրահայի հանդիսատեսին

Հուլիսի 18-19-ը Պրահայում անցկացված միջազգային ֆոլկլորային խմբերի պարի եւ երաժշտության 5-րդ փառատոնին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանից ժամանած երեք պարային խմբեր՝ Երեւանից «Ոսկե աստղեր» եւ «Ինսայթ» պարային համույթները եւ Գորիսի  «Սյունիք»  մանկական պարային համույթը։

Առաջին օրը Պրահայի Ազգային թատրոնի բացօթյա տարածքում, իսկ հաջորդ օրը  նաեւ Չեխիայի ֆիլհարմոնիայի՝ Ռուդոլֆինում համերգասրահի հարակից բացօթյա բեմահարթակում 10 երկրներից ժամանած 20-ից ավելի խմբերի  շարքում ծածանվեց նաեւ հայկական եռագույնը։ Հայ պատանիները կատարեցին հակական ժողովրդական ու ազգագրական պարեր։ Ընդունելությունը թե՛ տեղացիների, եւ թե՛ զբոսաշրջիկների կողմից շատ ջերմ էր։ Փառատոնի ավարտին հայկական բոլոր խմբերի ղեկավարները՝ Ռուդիկ եւ Արման Ղուկասյանները , Էդգար Հովհանիսյանն ու Վահե Մելքումյանը պարգեւատրվեցին փառատոնի «Արթ ֆեստիվալ Պրահա 2014»  դիպլոմներով եւ հուշանվերներով։

Ի դեպ, Պրահայից «Ոսկե աստղեր» եւ «Ինսայթ»  պարային համույթները մեկնեցին Բուդապեշտ, ուր ելույթներ կունենան ֆոլկլորային փառատոնում, իսկ այնտեղից կմեկեն Սլովակիա եւ Իտալիա , որտեղ նույնպես սպասվում են ելույթներ։

Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացրեց Միջազգային փառտոների Կովկասյան ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը, հունիսի 16-20-ը Երեւանում իրենց նախաձեռնությամբ կազմակերպվել է ֆոլկլորային խմբերի Կովկասյան առաջնություն, որին մասնակցել են 18 երկրների մոտ 600 մասնակիցներ։ Փառատոնը մեծ հաջողություն է ունեցել։

Orer.eu

DSCF6002-300x168

Scroll Up