«Կոմիտաս» երաժշտանոցի «Առնո Բաբաջանյան» երգչախումբը ելույթ է ունեցել Հալեպում
«Կոմիտաս» երաժշտական դպրոցի «Առնո Բաբաջանյան» երգչախումբը ելույթ է ունեցել Հալեպի «Զոհրաբ Գաբրիելյան» սրահում: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Գայանե ՍիոնյանՏերյանը: Այս մասին հայտնում է «Գանձասարը»:
Համերգին ներկա էին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Հայ ավետարանական համայնքի համայնքապետը, Կրթասիրաց մշակութային միության խնամակալության, հալեպահայ միությունների և կազմակեր պությունների ներկայացուցիչներ և երաժշտասերներ: Արաբերեն բացման խոսքով հանդես է եկել Արշակ Օհանյանը՝ նշելով, որ սիրիական հայրենիքը մշակույթի, արվեստի ու միասին համերաշխ ապրելու երկիր է:
Խումբն իր ելույթների ընթացքում ներկայացրել է Կոմիտասի տարբեր ստեղծագործություններ: Միջոցառման ընթացքում երգչախումբը նաև ներկայացրել է տարբեր երգեր: Ելույթի ավարտին իր խոսքն է փոխանցել Սիրիայի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմ յանը: Նա բարձր է գնահատել բարձրորակ երաժշտություն մատուցող «Առնո Բաբաջանյան» երգչախմբի կատարումը: Նա ուրախութեամբ ողջունել է Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին և շնորհալական խոսք ուղղել երկրի Նա խագահ Բաշար ալ Ասադին: