ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը Պողոս Սնապյանի մահվան կապակցությամբ

Խորին ցավով տեղեկացանք լիբանանահայ անվանի արձակագիր-քննադատ, գրականագետ, հրապարակագիր, Բեյրութի «Բագին» գրական հանդեսի երկարամյա խմբագիր Պողոս Սնապյանի մահվան մասին:

Պողոս Սնապյանի մահը ծանր կորուստ է սփյուռքահայ գրական-մշակութային անդաստանի և առհասարակ հայ գրական ու գրականագիտական մտքի համար: Լինելով սփյուռքահայ մտավորականության միջին սերնդի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Պողոս Սնապյանը իր ողջ կյանքը նվիրաբերեց հայ գրականության, ի մասնավորի՝ արևմտահայ գրականության քարոզչությանն ու տարածմանը՝ ըստ այդմ բերելով իր ուրույն, հաճախ ըմբոստ, բայց միշտ ինքնատիպ ու խորիմաստ գնահատական-արժևորումը, ինչը մնայուն հետք է թողել արդի հայ գրականագիտական մտքի պատմության մեջ:

Պողոս Սնապյանի  հրապարակումները միշտ նվիրված են եղել  հային, հայությանը և Հայաստանին՝ մտահոգ Հայրենիքի  զարգացման ու հզորացման տեսլականով: Նա  անմնացորդ հետք է թողել Հայրենք-Սփյուռք գործակցության խորացման, ամրապնդման և զորացման գործում: Պողոս Սնապյանը   լիբանանահայության ճանաչված և արժանի զավակներից էր: Ցավում ենք Պողոս Սնապյանի  կորստի համար, մխիթարվենք այն գիտակցությամբ, որ նրա հոգին տեղ կգտնի դրախտի հավերժության մեջ, և նրա անունն ու գործը միշտ կհիշվեն  նրան ճանաչողների կողմից:

ՀՀ սփյուռքի նախարարության ողջ անձնակազմը ցավակցում է Պողոս Սնապյանի ընտանիքին,  բարեկամներին, գրչակից ընկերներին, նրան ճանաչողներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ:

ՀՀ սփյուռքի նախարար

Հրանուշ Հակոբյան

Scroll Up