Մոնակոյի իշխան Ալբերը ողջ երեկո խոսում էր Հայաստանի պատմության ու մշակույթի մասին. Հասմիկ Պապյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/53997ed2ceca6_medium.jpg)
Հայ օպերային երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որ «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո, Մոնակոյի իշխան Ալբերը ողջ երեկոյի ընթացքում հիացած խոսել է Հայաստանի պատմության եւ մշակույթի մասին։
«Մոնտե Կառլոյում, «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո, Մոնակոյի Իշխան Ալբերի հետ:
Ամբողջ երեկո նա խոսում էր Հայաստանի պատմության, մշակույթի և իր հայ բարեկամների մասին: Այնքա՜ն բան գիտեր մեր երկրի մասին… անսահման տպավորիչ էր…»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ գրել է Պապյանը:
Հասմիկ Պապյանը հայ օպերային երգչուհի է, աշխարհահռչակ սոպրանո: Նա ապրում է Վիեննայում: Ամուսինը Կոնրադ Կուեյնն է՝ Մյունհենի օպերայի և Ավստրիայի պետական դրամատիկական թատրոնների թատերագիր: