Եկեղեցական արարողություն «վիճելի» դարձած հայկական մատուռներում

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը,  յուրովի նշեց քաղաքի Ախալցխայի Հայ Առաքելական Եկեղեցին: Եկեղեցու հավատավոր ժողովուրդը, իրենց երեխաներով ու թոռներով, հավաքվեցին Ախալցխայի հնամյա հայկական մատուռների մոտ, որտեղ Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ Սահակյանը մատուռներից մեկում անցկացրեց եկեղեցական արարողություն:

Հայր Հակոբի խոսքերով` անցյալ տարի Վրաց Ուղղափառ եկեղեցին հայկական մատուռները որպես իրենց սեփականություն գրանցեց, սակայն ամենամեծ գրանցումը մատուռները ունեն մեր ժողովրդի սրտերում, ինչը անկարող է որեւիցե մեկը փոխել: Այս սրբավայը մեր ժողովրդի սրտում հնուց ի վեր գրանցվել է մատուռների կառուցման օրվանից, եւ նա է միակ ճշմարիտ սեփականատերը այս մատուռների:

Արարողության ավարտին հոգեւորականը օրհնեց մանուկներին եւ օրվա առիթով բաժանեց  նվերներ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Վրաց Ուղղափառ եկեղեցին որպես իր սեփականություն գրանցեց «Քրոջ եւ Եղբոր» կոչվող մատուռները ու օգոստոսի 28-ին եկեղեցական արարողություն անցկացրեց մատուռներում, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց Հայ Եկեղեցու ու Ախալցխայի հայերի շրջանում:

Տվյալ թեմայի շուրջ օրերս հարց է բարձրացրել նաեւ Վիրահայոց թեմի իրավաբան Լեւոն Իսախանյանը  Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան  Ուչա Նանուաշվիլու հետ հանդիպման ժամանակ:

http://akhaltskha.net/

45545822 56782120 60013510 63624943 74629484

Scroll Up