ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Օհանյան» կրթահամալիրում մասնակցեց Գիտության փառատոնի բացման արարողությանը
Նախարարը բարձր գնահատեց ավանդական դարձած փառատոնի կազմակերպումը, որը յուրահատուկ կերպով ամփոփում և ներկայացնում է նորագույն տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի և այլ ոլորտներում իրականացված գիտափորձերը:
Նախարարը հատկապես կարևորեց այն գիտական հարցադրումները, որոնք աշակերտները ներկայացրել էին հայտնի գիտնականներին և հենց փառատոնում էլ` սեմինարների ընթացքում, լսեցին դրանց պատասխանները: Նախարարը վստահություն հայտնեց, որ ազգային դպրոցը, համագործակցելով գիտական կենտրոնների հետ, նման ձեռնարկների, հետևողական աշխատանքի ու նվիրումի շնորհիվ կարող է մեծ առաջընթաց ապրել՝ ապահովելով ժամանակակաից մրցունակ մասնագետների նոր սերնդի կայացմանը: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց նաև Հայաստանի կրթօջախների համագործակցությունը Սփյուռքի մեծ փորձ ունեցող դպրոցների և սփյուռքահայ գիտնականների հետ, փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնումը, աշակերտակենտրոն, ճկուն և արդի գիտատեխնիկական նվաճումներին համահունչ դպրոցի կայացումը, ինչպես նաև Սփյուքի և Հայաստանի դպրոցների քույրացման ընդլայնումը: