Շառլ Ազնավուրը Վարշավայում կներկայանա եզակի համերգով

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը եզակի համերգով հանդես կգա Լեհաստանում: Երգիչը հունիսի 23-ին ելույթ կունենա Վարշավայի Մշակույթի և գիտության պալատում (Pałac Kultury i Nauki): Համերգի տոմսերը շուտով կհայտնվեն վաճառքում:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Մանրամսն՝  lurer.com-ում:

Scroll Up