ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կկայանա ՀՀ ժող. արտիստ Ազատ Գասպարյանի մեծարման երեկոն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/download19.jpg)
Ապրիլի 30-ին, ժ.19:00-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժող. արտիստ Ազատ Գասպարյանի մեծարման երեկոն, որին կմասնակցեն պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:
Մեծարման երեկոյին կներկայացվեն Ազատ Գասպարյանի անցած ուղին, կցուցադրվեն դրվագներ արտիստի բեմադրություններից և ֆիլմերից, ելույթներով հանդես կգան պաշտոնատար անձինք, արվեստագետներ, երգիչներ, երգչուհիներ:
Միջոցառման կազմկոմիտե