ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կկայանա ՀՀ ժող. արտիստ Ազատ Գասպարյանի մեծարման երեկոն

Ապրիլի 30-ին, ժ.19:00-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժող. արտիստ Ազատ Գասպարյանի մեծարման երեկոն, որին կմասնակցեն պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:

Մեծարման երեկոյին կներկայացվեն Ազատ Գասպարյանի  անցած ուղին, կցուցադրվեն դրվագներ  արտիստի  բեմադրություններից և ֆիլմերից,  ելույթներով հանդես կգան պաշտոնատար անձինք, արվեստագետներ, երգիչներ, երգչուհիներ:

Միջոցառման կազմկոմիտե

Scroll Up