«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունում կկայանա «Համաձուլման ճամփեքով» խորագրով համագումար

ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում ապրիլի 28-ին՝ ժ. 1000-1700, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունում կկայանա «Համաձուլման ճամփեքով» խորագրով համագումար, որը վարելու է ՀԿ-ի նախագահ տիկին Լենա Հալաջյանը,  մասնակցելու են ՀՀ պետական գերատեսչությունների, համահայկական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր ժամանակաշրջանների հայրենադարձներ, պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայեր:

Ելույթներով հանդես են գալու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը, ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական բաժնի ղեկավար Շահեն Կարամանուկյանը, ՀՀ ԳԱԱ  գիտաշխատող Էդվարդ Մելքոնյանը, ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, քեսաբահայ լեզվաբան Հակոբ Չոլաքյանը և այլք:

Համագումարի շրջանակներում քննարկվելու են Հայաստան տեղափոխված սիրիահայերի հետ տարվող աշխատանքները, նրանց ինտեգրումը դյուրացնելուն ուղղված քայլերը, վեր են հանվելու առկա հիմնախնդիրները՝ կապված մասնավորապես աշխատանք գտնելու, բիզնես հիմնելու դժվարությունների, լեզվական և մշակութային ինտեգրման, ինչպես նաև սիրիահայերի բնակարանային ապահովման հետ:

Հասցե՝ ՀԲԸՄ-ի բիզնես կենտրոն, Ալեք Մանուկյան 9, 5-րդ հարկ:

Սիրիահայերի  հիմնախնդիրները համակարգող կենտրոն

Scroll Up