Սիրիահայ երիտասարդների համար ցուցադրվեց «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը

Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը և «Մոսկվա» կինոթատրոնը համատեղ կազմակերպել էին «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը սիրիահայ երիտասարդների համար, որը տեղի ունեցավ ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում: Ֆիլմը պատմում է 1915թ. ջարդերից փրկված 80-ամյա Կարապետի մասին, ով ապրելով Ամերիկայում, այնուամենայնիվ փորձում էր գալիք սերունդների մեջ պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը: Կինոդիտման մասնակից Հրանուշ Սարոյանի խոսքով՝ այժմ յուրաքանչյուր սփյուռքահայ կանգնած է նույն խնդրի առաջ` ինչպես պահպանել ազգայինը, մնալ հայ և ապագա սերունդներին փոխանցել հայկական շունչն ու ոգին: Ֆիլմը, ինչպես և սպասվում էր, մեծապես  հուզեց  հանդիսատեսին:

Հասմիկ Գրիգորյան

unnamed (8) unnamed (9)

Scroll Up