Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմի Սուրբ Նիկողայոս և Նեապոլի Սուրբ Կատերինա Կիայա եկեղեցիներում

Ինչպես «հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, ապրիլի 24-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը մասնակցել է  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում մատուցված Պատարագին, որն իրականացրել է Հռոմի Քահանայապետական Լևոնյան  վարժարանի Մեծավոր հայր Գևորգ Նորատունկյանը:

Պատարագի ավարտին Սուրբ Աթոռի անունից ելույթ է ունեցել Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:

Հոգևոր արարողությունից հետո Հայոց ցեսասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության անունից  զետեղվել է ծաղկեպսակ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել են նաև Նեապոլի Սուրբ Կատերինա Կիայա եկեղեցում: Ներկաներին ընթեցվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում էր, որ եթե միջազգային հանրության կողմից ժամանակին տրվեր Հայոց ցեղասպանության գնահատականը, մարդկությունը կարող էր խուսափել պատմության որոշ ողբերգական էջերից, ինպիսիք էին Հոլլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, ինչպես նաև անպատժելիության հետևանք հանդիսացող մարդկային  վայրենության այլ դրսևորումները:

Scroll Up