Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հալեպում

Ապրիլի 24-ին առավոտյան Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց սուրբ պատարգ և հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Նույն օրը Զ. Ջեմբերջյան սրահում հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական կրոնական առաջնորդների հովանավորությամբ և հալեպահայ մշակութային միությունների կազմակերպությամբ տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և լրագրողներ։
Ապրիլի 23-ին և 24-ին Հալեպի համալսարանում կայացան նաև երկու զեկուցում «Ջարդերը Օսմանյան կայսրության պատմության ընթացքում» և «Օսմանյան ջարդերը հայության նկատմամբ» խորագրերով։ Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: