Էրդողանը ցավակցել է հայերին.կրակն ընկած տեղն է այրում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/4660021398253651.jpg)
Ապրիլ 24-ին ընդառաջ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես ցավակցական ուղերձ է հղել հայերին: Ըստ radikal-ի՝ ցավակցական ուղերձում Էրդողանն ասել է,-«Ամբողջ աշխարհի հայերի համար ապրիլի 24-ը պատմական հարցի շուրջ ազատորեն խոսելու լավ առիթ է: Անվիճարկելի է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, անկախ կրոնից՝ թուրք, քուրդ, հայ, արաբ և ուրիշ միլիոնավոր մարդկանց համար դժվար ժամանակաշրջան է եղել: Ինչպես մեր նախնիներն են ասել,՝ կրակն ընկած տեղն է այրում: Ինչպես Օսմանյան կայսրությունան մյուս բնակիչների, այնպես էլ հայերի ցավը կիսելը, և նրանց հիշողությունները հասկանալը մեր մարդկային պարտքն է: Սակայն, հարկ եմ համարում նշել, որ 1915-ը որպես քաղաքական լարվածության միջոց օգտագործելը անընդունելի է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված դեպքերը բոլորիս համատեղ վիշտն է: Պետք չէ, որ Առաջին համաշխարհային պատերազմի դեպքերի պատճառով տեղի ունեցած տեղահանությունը հայերի և թուրքերի միջև մարդկային վերաբերմունքի և վարքագծի խոչընդոտ հանդիսանան:
Մանրամասները` yerkir.am կայքում: