Չի դադարում արարել

2014 թ.ապրիլի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ժամանակակից պատմության կենտրոնական թանգարանում, բացվեց հայ անվանի նկարիչ Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը «Աշխարհն արդեն ստեղծված է Աստծո կողմից» խորագրով, որը շարունակվելու է մինչև  մայիսի 11- ը:

Աշխարհի տասնյակ մայրաքաղաքներում  ցուցահանդեսներ ունեցած նկարիչն այս ցուցահանդեսին պատրաստվել էր հիմնավորապես. Հայաստանից փոխադրվել էր նրա 100   աշխատանք : «Մեծ պատիվ է յուրաքանչյուր նկարչի համար բացել ցուցահանդես այսպիսի մեծ երկրում, ինչպիսին է Ռուսաստանը, որտեղ  կա հարուստ մշակութային ժառանգություն, շատ տաղանդավոր նկարիչներ, գրողներ, դերասաններ, արվեստը գնահատող մարդիկ, որոնց առջև ներկայանալն իսկ արդեն մեծ պատիվ է»,-ասաց Փարավոն Միրզոյանն իր ելույթի սկզբում։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին  Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը, Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի ՀԱԵ թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս ներսիսյանը, ստեղծագործական և բիզնես էլիտայի շատ ներկայացուցիչներ։ Ներկա էր նաև Փարավոն Միրզոյանի առաջին  ուսուցիչ, Սովետական Միության ժողովրդական նկարիչ Նիկոլայ  Նիկողոսյանը, ում մասին մեծ սիրով ու հպարտությամբ արտահայտվեց շնորհալի «աշակերտը»:

Փարավոն Միրզոյանը ՀՀ ազգային պատկերասրահի տնօրենն է,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ,  ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ֆրանսիական արվեստի և գրականության շքանշանակիր, Ֆրիտյոֆ Նանսենի Ոսկե մեդալակիր։

Ահա թե ինչպես բնութագրեց  արվեստաբան Անուշ Հակոբյանը  Փարավոն Միրզոյանի 35  տարիների ստեղծագործական ուղին.

«Աչք, զգացում, վարպետություն և սրանց միավորման ինքնուրույն դրսևորում»:

Ամալյա Իսայան,

  Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Մոսկվա

unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed (11)

Scroll Up