ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ տեղի կունենա հայ բեմի մեծատաղանդ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մեծարման երեկոն

Ապրիլի 10-ին, ժ.17:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի մեծարման երեկոն, որին կմասնակցեն պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Վարդուհի Վարդերեսյանը կընթերցի հայ բանաստեղծների ստեղծագործություններ:

Մեծարման երեկոյին կներկայացվի Վարդուհի Վարդերեսյանի անցած ուղին, կցուցադրվեն հատվածներ  «Մոր սիրտը», «Պատվի համար», «Կարինե» ֆիլմերից, «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումից, կընթերցվեն հայ կինոյի, թատրոնի և գրականության մեծերի կարծիքները մեծ դերասանուհու մասին:

Երաժշտական կատարումներով հանդես կգան օպերային մեներգչուհի Արևիկ Բաղդասարյանը, ջութակահար Դավիթ Պիվազյանը և սիրիահայ երեխաների «Շառավիղ» երգչախումբը:

Scroll Up