ԱՄՆ-ը պետք է միանա ՆԱՏՕ-ի դաշնակից 11 պետություններին. սենատորները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև են ներկայացրել` կոչ անելով ԱՄՆ նախագահին հայ-
թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակել` հիմնվելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճշմարիտ ճանաչման վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, բանաձևին են միացել նաև սենատրոներ Բարբարա Բոսքերը և Էդ Մարքեյը: «Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը շնորհակալություն է հայտնում սենատորներ Մենենդեսին և Քըրքին Հայոց ցեղասպանության մասին այս առաջադեմ բանաձևն առաջնորդելու համար, որը կոչ է անում ԱՄՆ-ին աջակցել հայ-թուրքական անաչառ և կառուցողական հարաբերությունների կոփմանը` հիմնված Թուրքիայի կողմից դեռևս անպատիժ մնացած հանցագործության ընդունման վրա: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին` մենք անհամբերությամբ սպասում ենք, որ Սենատի մեր ընկերները կընդունեն ցեղասպանությունների կանխարգելման մասին այս կենսական կարևորության բանաձևը», – ասել է Արամ Համփարյանը :

Բանաձևը ներկայացրած Մենենդեսը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հայոց ցեղասպանությունը զարհուրելի փաստացի իրողություն է, որ երբեք չի կարող ժխտվել: Ամենախիստ առումներով սույն բանաձևը վերահաստատում է, որ մենք միշտ հիշում ենք այս ողբերգությունը և հարգում անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը, որ սպանվել և արտաքսվել են իրենց հայրենիքից: Հայոց ցեղասպանությունը պետք է ուսուցանվի, ճանաչվի և ոգեկոչվի` նման ոճրագործությունների կրկնությունը կանխելու համար»:

Սենատոր Քըրքը հիշեցրեց, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի ժամանակ շուրջ 1.5 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: «Միայն մի քանի խիզախ վերապրածներ են մնացել, ինչպես 107 ամյա Հելեն Պալոյանը Չիկագոյից, ով կորցրել էր իր ծնողներին և երկու եղբորը: Վերպրածներին և զոհվածների հիշատակը պատվելու համար, ինչպես նաև առաջնորդվելով համամարդկային արժեքներով, ԱՄՆ-ը պետք է վերջապես միանա ԵՄ-ին և ՆԱՏՕ-ի դաշնակից 11 պետություններին` պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,- իր խոսքում նշել է Քըրքը:

Օրենքի բանաձևը մասնավորապես ԱՄՆ Սենատի ուշադրությունը հրավիրում է հետևյալ դրույթների վրա` 2014 թ. սպրիլի 24-ին հիշել և ուսումնասիրել Հայոց ցեղասպանության տարելիցը: ԱՄՆ նախագահը պետք է աշխատի արդար, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերություններ կուառուցելու ուղղությամբ, որը կներառի Թուրքիայի Հանրապետության կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի լիովին ընդունումը: Նշվում է նաև, որ նախագահը պետք է երաշխավորի, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պատշաճ գիտակցում և զգայունություն արտացոլի մարդու իրավունքներին, մարդկության դեմ հանցագրոծության, էթնիկ զտումների և ցեղասպանության վերաբերյալ խնդիրենրի նկատմամբ, որոնք վավերագրված են Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ արձանագրություններում:

Մանրամասները՝  armenpress.am կայքում:

Scroll Up