Տեղի կունենա «Ֆրեսկո» միջազգային փառատոնի շնորհանդես-ասուլիսը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/HeadMain1.jpg)
Ապրիլի 3-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Նկարիչների միության սրահում (Աբովյան 16) տեղի
կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շնորհանդես-ասուլիսը:
Հայաստանում իր տեսակով աննախադեպ փառատոնը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշն» կազմակերպությունը և «Ծիածան» հասարակական կազմակերպությունը՝ Արարատյան հայրապետական թեմի օրհնությամբ:
Շնորհանդես-ասուլիսի բանախոսները` փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն և
փառատոնի հոգևոր խորհրդատու Տ. Եսայի քահանա Արթենյանը, կներկայացնեն փառատոնի առանձնահատկությունները, մանրամասներն ու փառատոնին ֆիլմերի ներկայացման կանոնակարգը:
Մանրամասների համար զանգահարել
Հեռ. 010 733 554, 055 99 19 19
«Հայերն այսօրը» Ֆրեսկո փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է