Տեղի կունենա «Ֆրեսկո» միջազգային փառատոնի շնորհանդես-ասուլիսը

Ապրիլի 3-ին` ժամը 12:00-ին,  ՀՀ Նկարիչների միության սրահում  (Աբովյան 16) տեղի

կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շնորհանդես-ասուլիսը:

Հայաստանում իր տեսակով աննախադեպ փառատոնը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշն» կազմակերպությունը և «Ծիածան» հասարակական կազմակերպությունը՝ Արարատյան հայրապետական թեմի օրհնությամբ:

Շնորհանդես-ասուլիսի բանախոսները` փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն և

փառատոնի հոգևոր խորհրդատու Տ. Եսայի քահանա Արթենյանը,  կներկայացնեն փառատոնի առանձնահատկությունները, մանրամասներն ու փառատոնին ֆիլմերի ներկայացման կանոնակարգը:

Մանրամասների համար զանգահարել

Հեռ. 010 733 554, 055 99 19 19

«Հայերն այսօրը» Ֆրեսկո փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է

Scroll Up