Սիրիական բանակը վերագրավել է Քեսաբի շրջանի Էքիզոլուխ հայկական գյուղը

«Սիրիայի մեր գործընկերները, վկայակոչելով արաբական որոշ աղբյուրներ, հայտնում են, որ սիրիական բանակը այսօր վերագրավել է Քեսապին մերձակա հայկական Էքիզոլուխ գյուղը և ռազմավարական որոշակի կարևորություն ներկայացնող ևս մեկ հենակետ: Նաև այն, որ շարունակվում է սիրիական զորքերի ստորաբաժանումների կուտակումը դեպի Քեսաբի շրջան, ուր ծանր բախումներ են տեղի ունենում բանակի և զինյալների միջև»,- այս մասին այսօր երեկոյան «Հայերն այսօր»-ին  հեռակապով տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

 Նա նաև ասաց, որ երկկողմանի լրատվությունները, այնուամենայնիվ, որոշ վերապահությամբ պետք է ընդունել, մանավանդ դիրքերի առաջխաղացումների և գրավումների մասին, քանի որ (և դա բնական է) պատերազմին զուգահեռ տեղեկատվական պատերազմը ևս ընթանում է ամենաթեժ ձևով, ինչը ենթադրում է, որ հայ բնակչության մասին հավաստի տեղեկություններ հնարավոր է ստանալ բացառապես տեղի հայկական լրատու աղբյուրներից:

Scroll Up