Ապրիլը Հայերեն Վիքիպեդիայում Հայոց ցեղասպանության մասին նյութերով համալրման միամսյակ է

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունն ապրիլը հայտարարում է Հայերեն Վիքիպեդիայում հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության մասին հոդվածներով համալրման միամսյակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ խորհրդի անդամ Մհեր Բեքարյանը: «Ամեն ամիս թեմատիկ բաժանումներ ենք անում, որը հետաքրքրություն է առաջացնում խմբագրողների շրջանում: Հայոց ցեղասպանության ու հայկական հարցին անդրադարձանք, քանի որ հաջորդ տարի լրանում է հայկական կոտորածների 100-րդ տարելիցը և ցանկալի է, որ գոնե մեկ տարի առաջ հիմնական բոլոր հարցերի մասին հոդվածներ ունենանք, որոնք հետագայում` մեկ տարվա ընթացքում, հասցնենք լավ որակի»,-նշեց Մհեր Բեքարյանը:

Նրա խոսքով` կարևոր է ունենալ նմանատիպ հոդվածներ, որպեսզի այլ երկրներից տարբեր լեզուներով խմբագրողներն օգտվեն հենց դրանցից: «Այս քայլով մենք կապահովենք հայամետ և օբյեկտիվ փաստերի առկայությունը համացանցում»,-նկատեց Մհեր Բեքարյանը:

Մանրամասները՝  armenpress.am կայքում:

Scroll Up