Հրթիռակոծվել է Նոր գյուղը. հայեր են վիրավորվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/Untitled16.jpg)
Հալեպում հրթիռների ու հրասանդերի տարափը շարունակվում է. մարտի 24-ին` ժամը 16:30-ին, Նոր գյուղ հայաշատ թաղամասում թիրախավորվել են Սբ
Երրորդություն (առավել հայտնի Զվարթնոց եկեղեցի անվամբ) հայկական եկեղեցին ու նրա հարակից բնակելի շենքերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հալեպի լրատվական գրասենյակից, յոթ հրթիռ ու հրասանդ է ընկել եկեղեցու շրջակայքում` բնակելի տների ու տանիքների վրա: Վիրավորվել են հայ երիտասարդ տղա եւ աղջիկ, նաեւ տեղացի մայր եւ որդի:
Զոհերի մասին դեռեւս որեւէ հստակ տեղեկություն չկա:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: