Քեսաբի համար մարտերը շարունակվում են. զինյալները հայկական եկեղեցում են
Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանում վերահսկողություն սահմանելու համար մարտերը շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է Թերթ.am -ը: Համաձայն առկա տեղեկությունների՝ այժմ այն գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ:
Երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Սիրիայի կառավարական զորքը Լաթաքիայից օգնության ուժեր է ուղարկել Քեսաբի համար մարտնչողներին:
Իսկ մինչ այդ ֆեյսբուքյան խմբերում տեսանյութ է տարածվել այն մասին, թե ինչպես են զինյալները վերահսկողության տակ պահում հայկական եկեղեցին:
Նրանք փորձում են ցույց տալ, որ մտադիր չեն պղծել քրիստոնեական սրբավայրերը, սակայն տեսանյութի տակ առկա մեկնաբանություններից երևում է, որ ոչ բոլոր հայերն են հավատում զինյալների «ազնիվ» նպատակներին:
Մանրամասն՝ Թերթ.am-ում: