Սթիվեն Սփիլբերգը Հայոց ցեղասպանության մասին վկայություններ է հավաքում

«Շինդլերի ցուցակը» ֆիլմի ռեժիսոր աշխարհահռչակ Սթիվեն Սփիլբերգն այլևս չի պատրաստվում Հոլոքոսթի մասին ֆիլմ նկարահանել` թողնելով դա Շոայի հիմնադրամի ինստիտուտին: Այս մասին տեղեկացում է PanARMENIAN.Net լրատվական կայքը: «Շինդլերի ցուցակի» ավարտից հետո Սփիլբերգը սկսել էր հավաքել Հոլոքոստ վերապրած մարդկանց պատմությունները: Այս տարի Սփիլբերգի հիմնադրած հիմնադրամը դարձավ 20 տարեկան և այն ընդլայնում է իր աշխարհագրությունը և սկսել է հավաքել տեղեկություններ Հայոց ցեղասպանության, Կամբոջայի ու Ռուսանդայի ցեղասպանությունների մասին, գրում է telegram.com-ը:

2012-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը հերքել էր լուրերն այն մասին, թե բանակցում է Սփիլբերգի հետ Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված ֆիլմ նկարահանելու մասին:

Մանրամասն՝ PanARMENIAN.Net-ում:

Scroll Up