Գլխավոր նպատակս է վերադարձնել չեմպիոնական տիտղոսը. Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (38-4) անդրադարձել է աշխարհի գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտին:

«Այս մենամարտն «ամեն ինչ, կամ` ոչինչ» ժանրից է: Կանեմ ամեն հնարավորը` չեմպիոնական տիտղոսը վերադարձնելու համար: Պետք է արդարացնեմ մարզիչիս, հարազատներիս, երկրպագուներիս և բոլոր ինձ հավատացողների վստահությունը: Այս պահին դա իմ միակ և գլխավոր նպատակն է»,- 34-ամյա Աբրահամի խոսքերը մեջբերում է sport.de-ն:

Հիշեցնենք, որ Աբրահամի և 32-ամյա Շտիգլիցի (46-3) միջև մենամարտը կկայանա մարտի 1-ին գերմանական Մագդեբուրգում։

http://www.1in.am/

Scroll Up