Լևոն Աղասյանը հաղթել է ատլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/2f50426d00029c1b3f403a3ae99a19f1.jpg)
Փետրվարի 22-ին Ստամբուլ քաղաքում անցկացվեց ատլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որին մասնակցել են 15 երկրների հավաքական թիմեր։ Հայաստանի պատվիրակության տղամարդկանց թիմից 2013 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, կապանցի Լևոն Աղասյանը եռացատկ մրցաձևում 16 մ 16 սմ արդյունքով գրավել է 1-ին տեղը և դարձել առաջնության հաղթող:
Նույն մրցաձևում կանանց թիմից երևանցի Սաթենիկ Հովհաննիսյանը 12 մ 84 սմ արդյունքով գրավել է 3-րդ մրցանակային տեղը:
Թիմային պայքարում Հայաստանի և՛ տղամարդկանց և՛ կանանց հավաքականները 15 թիմերի պայքարում գրավել են 6-րդ տեղը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սպորտի նախարարության պաշտոնական կայքից: