Մեկնարկեցին Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները

Փետրվարի 21-ին մեկնարկեցին «Մայրենիի օրվան» նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված տոնական միջոցառումները: 1999թ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է մայրենիի միջազգային օր, որը 2005 թվականից իր արժանի տեղն ունի ՀՀ պետական տոնացույցում:

Միջոցառման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անվանի մտավորականների ուղեկցությամբ այցելեց Օշական և ծաղիկներ դրեց Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Միջոցառմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը,  ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, այլ լեզվաբաններ և գրականագետներ:

Եկեղեցուն կից դպրատանը կայացավ մայրենիի օրվան նվիրված միջոցառման գեղարվեստական մասը: Հայոց լեզվին նվիրված ասմունքով և երգով հանդես եկան սիրիահայ պատանիներն ու աղջիկները: Տոնական միջոցառմանը մասնակցում էին նաև Օշականի՝ Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցի սաները: Դպրոցի տնօրեն Նաիրա Մկրտչյանը նշեց, որ Օշականում մշտապես մայրենիի տոն է:

Այնուհետ միջոցառման մասնակիցները այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան և ծաղիկներ դրեցին Մ. Մաշտոցի արձանի մոտ:

1 2 3 4 5 6 7

Scroll Up