Իսրայելը պարգևատրել է հայ բժշկին` Հոլոքոստի ընթացքում հրեաներին փրկելու համար. պարգևը ստացել է երգչուհի Աննա Խաչատրյանը
Հայ ռազմական բժիշկ Հարություն Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է հրեական Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի Աշխարհի արդարակյացներ մրցանակով, հայտնում է Massis Post-ը:
Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեյրոմը և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը Հարություն Խաչատրյանի մեդալը հանձնել են նրա թոռնուհուն` երգչուհի Աննա Խաչատրյանին:
Աղբյուրը նշում է, որ Խաչատրյանների ընտանիքը պարգևատրվել է դեռ անցած տարի, միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
2013-ի դրությամբ նշված պարգևին արժանացել է 24,811 մարդ, որոնցից 22-ը` Հայաստանից:
www.tert.am