Գլենդելի միջնակարգ դպրոցներն առաջարկում են ուսուցման երկլեզու ծրագիր. հայերենն առաջարկվող լեզուների թվում է

Կալիֆորնիական Գլենդել քաղաքի դպրոցների ղեկավարները շարունակում են քննարկել ծրագիրը՝ կապված մինչեւ  12-րդ դասարան երկլեզու դասընթացների անցկացման նպատակի հետ: Այս շաբաթ նրանք հայտարարել են, թե ո՛ր դպրոցներին կառաջարկեն օտար լեզուների դասընթացներ: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Տարրական դպրոցներում սովորողները նվազագույնը ուսումնական օրվա կեսն են անցկացնում խոսելով եւ սովորելով առարկաներն այլ լեզուն: Միջին դպրոցի մակարդակում  սովորողները կշարունակեն ուսումնասիրել իրենց կողմից ընտրված լեզվով ամեն օր: Երկլեզու ծրագրի շրջանակներում սովորողներին առաջարկում են սովորել գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, հայերեն, իսպաներեն, կորեերեն ու ճապոներեն:

 NEWS.am

Scroll Up