Գլենդելի միջնակարգ դպրոցներն առաջարկում են ուսուցման երկլեզու ծրագիր. հայերենն առաջարկվող լեզուների թվում է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/749516.jpg)
Կալիֆորնիական Գլենդել քաղաքի դպրոցների ղեկավարները շարունակում են քննարկել ծրագիրը՝ կապված մինչեւ 12-րդ դասարան երկլեզու դասընթացների անցկացման նպատակի հետ: Այս շաբաթ նրանք հայտարարել են, թե ո՛ր դպրոցներին կառաջարկեն օտար լեզուների դասընթացներ: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Տարրական դպրոցներում սովորողները նվազագույնը ուսումնական օրվա կեսն են անցկացնում խոսելով եւ սովորելով առարկաներն այլ լեզուն: Միջին դպրոցի մակարդակում սովորողները կշարունակեն ուսումնասիրել իրենց կողմից ընտրված լեզվով ամեն օր: Երկլեզու ծրագրի շրջանակներում սովորողներին առաջարկում են սովորել գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, հայերեն, իսպաներեն, կորեերեն ու ճապոներեն: