Ադրբեջանական լրատվամիջոցները «թաղել են» հայերի մասին կարեկցանքով արտահայտված Աքրամ Այլիսլիին

Ադրբեջանական լրատվամիջոցները, վիրավորված լինելով հայերի մասին կարեկցանքով արտահայտված գրող Աքրամ Այլիսլիից, որոշել են ժամանակից շուտ թաղել նրան:
Նախորդ գիշեր ադրբեջանական մամուլը ողողված էր գրողի մահվան մասին լուրերով:
Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Այլիսլին չի կարողացել թաքցնել իր ցասումը՝ կապված ապատեղեկատվության հետ: «Ես կպատժեմ նրանց, ովքեր նման սուտ տեղեկություններ են տարածել: Ես դատի կտամ նրանց: Ես չեմ մահացել, ես ողջ եմ»,-հայտարարել է գրողը: Տեղեկատվության սկզբնաղբյուրը ադրբեջանական հետաքննական լրագրողների կայքն է եղել:
Հիշեցնենք, որ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը ադրբեջանական հասարակությունում բավականին բացասական արձագանքի էր արժանացել: Ներկայումս գրողն իր «հարազատ» երկրում հետապնդումների ու հալածանքների է ենթարկվում: