ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Իսլամացած հայերի խնդիրների շուրջ» խորագրով կլոր սեղան-քննարկում
Փետրվարի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Իսլամացած հայերի խնդիրների շուրջ» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, համահայկական կառույցների ներկայացուցիչներ, թուրքագետներ, ազգագրագետներ, ուսումնական և գիտական կենտրոնների ղեկավարներ:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին թեմային վերաբերող զեկուցումներ, ելույթներով և առաջարկներով հանդես եկան մի շարք մասնակիցներ:
Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և շնորհակալություն հայտնեց մասնակցության և կառուցողական առաջարկների համար: