Հայկական ընկերությունները մասնակցում են Photonics West 2014 ցուցահանդեսին ԱՄՆ- ում

ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում փետրվարի 4-6-ը տեղի ունենալիք Photonics West 2014 լազերային տեխնոլոգիաների և օպտիկայի ոլորտի մասնագիտացված ցուցահանդեսին նաև մասնակցում են հայկական ընկերությունները՝ «ԼՏ- Պիրկալ» ՓԲԸ, «Սպեկտրալույս» ՓԲԸ, «Աստրա Կրիստալս» ՓԲԸ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը ամենախոշոր և ամենաազդեցիկ մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է բիոֆոտոնիկի, բիոբժշկական օպտիկայի, արդյունաբերական լազերների, օպտոէլեկտրոնիկայի, միկրոֆաբրիկացման և կանաչ ֆոտոնիկի ոլորտում:

Ցուցահանդեսին ներկայացված են մոտ 1300 ընկերություն, և այն ունի տարեկան 20 հազար այցելու:

Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերական զարգացման հիմնադրամը:

http://armenpress.am/

Scroll Up