Աբդուլլահ Օջալանը նամակ է հղել հայերին

Քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ ազատազրկման է դատապարտված Թուրքիայում, նամակ է հղել հայերին և անդրադարձել 1915թ.-ի Հայոց ցեղասպանությանը։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, Օջալանը հայերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունը «դաժան» է որակել և հայտարարել է, թե հայերը մղած պայքարի և գործադրած ջանքերի արդյունքում կարողացել են կանգուն մնալ, ինչը պարզապես «հրաշք» է։
Օջալանի նամակը բաղկացած է երկու էջից։ Այն հանձնվել է Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով։
Նամակում Օջալանը նշում է, որ մինչ այժմ հայերի հանդեպ բացասական կեցվածք չեն ունեցել։ «Ազգայնական պետության թափած թույնի պատճառով այս հողերը ժողովուրդների և մշակույթների գերեզմանի են վերածվել»,-գրել է Օջալանը և հավելել, որ իրենք ոչ միայն քրդերի, այլև տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների և կրոնների համար են պայքարել։
Նա հայերին հետևյալ «մեսիջն» է հղել. «Մենք միայն հօգուտ քուրդ ժողովրդի չէ, որ պայքարում ենք։ Նախ հայ, ապա նաև մնացած ազգերի և կրոնների ազատությունների համար է մեր պայքարը։ Չնայած դժվարին պայմաններին՝ մեր խաղաղության փնտրտուքը ոչ մի ազգի վնաս չի տալու»։
http://www.tert.am/