Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Հրանտ Դինքի այրու և եղբոր հետ

Թուրքիա այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ հանդիպում է ունեցել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի, և եղբոր՝ Օրհան Դինքի հետ։
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, հանդիպումը լրատվամիջոցների համար փակ է եղել։
Հանդիպման ավարտից հետո Օրհան Դինքը լրագրողներին ասել է, թե հանրությանը հետաքրքրող որևէ բան չի քննարկվել։
«Փակ, «ընտանեկան» հանդիպում էր։ Հանրությանը հետաքրքրող ոչինչ չենք խոսել»,-ասել է նա։
Հանդիպումը տևել է մոտ կես ժամ։ Հարցին, թե հանդիպման ընթացքում Հայոց ցեղասպանության թեման քննարկվե՞լ է, Օրհան Դինքը բացասական պատասխան է տվել։ Իսկ Ռաքել Դինքը հարցերի տարափին ի պատասխան ասել է. «Այնպիսի բան չկա, որ դուք չիմանաք»։
http://www.tert.am/