ԱԳ նախարարն ընդունեց Նիդերլանդների արտգործնախարարի հատուկ բանագնացին

Հունվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հատուկ բանագնաց դեսպան Հերման Շեյփերին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հիշատակեց անցյալ տարվա մայիսին Ստրասբուրգում Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանս Տիմմերմանսի հետ ունեցած հանդիպումը և երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ ունեցած զրույցը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Շեյփերը նախարար Նալբանդյանին փոխանցեց Նիդերլանդների ԱԳ նախարար Ֆրանս Տիմմերմանսի ողջույները և վերահաստատեց իր երկրի՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման շահագրգռվածությունը։

Հանդիպմանը անդրադրաձ կատարվեց տարբեր բնագավառներում երկու երկրների փոխգործակցության հարցերին, քննարկվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, երկուստեք կարևորվեց միմյանց թեկնածությունների սատարումը:

Էդվարդ Նալբանդյանը խնդրեց հոլանդացի գործընկերոջը փոխանցել իր
բարեմաղթանքները և Հայաստան այցելելու հրավերը,- հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up