World Music Awards.Սիրուշոն ներկայացվել է երեք անվանակարգում

Ապրիլին նախանշված է ամենամյա Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ World Music Awards-ը, որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից:
Այս տարի մրցանակի հավակնորդների շարքում ընդգրկված է նաեւ մեր հայրենակցուհի Սիրուշոն՝ որպես եվրոպական արտիստ: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է մասնակցում համաշխարհային այս մրցանակաբաշխությանը:
Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգում.
Լավագույն երգչուհի
Լավագույն երգ (PreGomesh)
Լավագույն տեսահոլովակ (PreGomesh)
Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեծ նվաճում է: Ցանկացողները կարող են Սիրուշոյի օգտին քվեարկել World Music Awards-ի պաշտոնական կայքում: