ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ…

Երբ դպրոցում լսեցի «Արի տուն» ծրագրի մասին, շատ ոգևորվեցի: Մայրիկիս խնդրեցի, որ մենք էլ հյուրեր ընդունենք: Երազանքս կատարվեց: Հյուրընկալեցինք ինձ հասակակից երկու տղայի: Պարզվեց, որ նրանցից մեկի երեք քույրերն էլ են Հայաստանում, բայց չեն հարմարվում հյուընկալող ընտանիքի պայմաններին: Տատիկիս ու մայրիկիս խնդրեցի, որ նրանց էլ բերենք մեր տուն: Ընտանիքս համաձայնեց, և մեր հյուրերը դարձան հինգը, որոնցից չորսը Ռուսաստանի Դաշնությունից էին, իսկ մեկը` Վրաստանից:

Մեր առօրյան շատ հետաքրքիր էր անցնում: Առավոտյան ուրախ նախաճաշում էինք, հետո հյուրերին ճանապարհում զբոսանքի, որ կազմակերպել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը: Օրվա ընթացքում անհամբեր սպասում էի երեխաների վերադարձին: Երեկոյան նրանք գալիս էին: Միասին ընթրում էինք, երգում, նվագում, պարում, խաղեր կազմակերպում: Ժամանակը շատ ուրախ էր անցնում: Շաբաթ, կիրակի օրերին մայրս էր մեզ տանում զբոսանքի: Մեր հյուրերը շատ սիրեցին մեր սովորույթները, կենցաղը, խոհանոցը:

Դժվարությամբ բաժանվեցինք, նույնիսկ արտասվեցինք:

Ինչևէ, ուրախ եմ, որ ձեռք բերեցի նոր բարեկամներ: Հաջորդ տարի նրանք են հյուրընկալելու ինձ ու եղբորս, ու շարունակվելու է ջերմ ու անմիջական բարեկամությունը:

Շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի նախարարությանը` «Արի տուն» ծրագիրը նախաձեռնելու և իրականացնելու համար:

Հ.136 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի

աշակերտ՝ Էրիկ Հակոբյան

Հպա՛րտ եղեք, որ հայ եք, հպարտացե՛ք մեր ազգի պատմությամբ, վաղվա օրով…

Հայի տեսակը Ձեզ համար թող հարազատ և ընդունելի լինի յուրաքանչյուր դրսևորման մեջ…

Այսպես հրաժեշտ տվեցին երեխաներին:

Untitled Untitled1

Scroll Up