Վրաստանի ՀՕՄ-ի անդամները Ամանորի ծրագրի շրջանակում այցելել են Նինոծմինդա
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/11-687x299.jpg)
Վրաստանի ՀՕՄ-ի անդամները Ամանորի ծրագրի շրջանակում այցելեցին Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի ծննդատուն, որտեղ շնորհավորեցին նորածինների մայրերի Ամանորը:
Ծննդատանը ՀՕՄ-ուհիները մայր դարձած կանանց և նրանց նորածին երեխաներին բաժանեցին նվերներ:
ՎՀՕՄ-ի կազմակերպած հաջորդ ծրագիրը Նինոծմինդայում ծնողազուրկ երեխաների համար էր, որը տեղի ունեցավ Նինոծմինդայի Սբ.Սարգիս եկեղեցում:
Չնայած եղանակային վատ պայմաններին, եկեղեցում հավաքվեցին երեխաներ տարբեր գյուղերից: ՀՕՄ-ուհիները երեխաների Ամանորը շնորհավորելուց հետո նրանց նվիրեցին տոնական նվերներ:
Հիշեցնենք, որ Ախալքալաքում ՎՀՕՄ-ի կողմից կրկին ծնողազուրկ երեխաների եւ հաշմանդամների համար կազմակերպվել էր ամանորյա միջոցառում, որի ընթացքում երեխաներին բաժանվել էին ամանորյա նվերներ:
ՀՕՄ-ուհիները այցելել էին նաեւ Ախալքալաքի ծննդատուն եւ այնտեղ եւս նվերներ բաժանել նորածինների մայրերին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ախալցխայում նույնպես տեղի էր ունեցել ծնողազուրկ երեխաների համար բարեգործական միջոցառում: