Ֆրանսիայի հայերը ստորագրահավաք են կազմակերպել՝ կոչ անելով բողոքարկել Փերինչեքի գործով դատարանի կայացրած որոշումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/1870261.jpg)
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կազմակերպել է ստորագրահավաք, որպեսզի կոչ անի Շվեյցարիային՝ բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը Դողու Փերինչեքի գործի առթիվ: Այդ մասինNEWS.am-ին հայտնել է փարիզյան լրագրող Ժան Էքյանը:
Ֆրանսիայի հայերը միջնորդագիր են առաջարկել, որը հնարավոր է ստորագրել այստեղ:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել էր հակահայկական թուրք գործի Դողու Փերինչեքը հայցն ըննդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը հիմնավորելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքական կողմը հույս է հայտնել, որ այս որոշումը նախադեպ կծառայի եւ հետ կպահի այն երկրներին, որոնք ցանկանում են քրեականացնել 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայում Հյաոց ցեղասպանության ժխտումը:
Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար: Նրա կողմից ստեղծված «Թալեաթ փաշա» կազմակերպությունը պայքարում է Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: