Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալվել է Յասին Հայալի եղբայրը

«Ակօս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առնչությամբ 18 կասկածյալների գործը դարձյալ քննելու շրջանակներում ձերբակալվել են կասկածյալ Յասին Հայալի եղբայրը՝ Օսման Հայալը, և Զեյնել Աբիդին Յավուզը։

Նրանց նախ ձերբակալել են, ինչից հետո դատարանը կալանավորելու մասին որոշում է կայացրել։

Երբ ձերբակալվածներին նստեցրել են մեքենա՝ կալանավայր տանելու նպատակով, մեքենաներից մեկին մոտեցել է Հայալի հայրը, և հայտնել, որ ուզում է որդուն գումար փոխանցել։ Ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել։

Հնարավոր է, որ ձերբակալվածներին կտեղափոխեն Ստամբուլ՝ ցուցմունք տալու։

Երեկ Ստամբուլում տեղի էր ունեցել Դինքի ընկերների բողոքի ակցիան՝ սպանության պատվիրատուներին բացահայտելու պահանջով, որի ընթացքում մասնակիցները հայտարարել էին, թե Դինքի սպանությունը 1915թ.-ի շարունակությունն է։

http://www.tert.am

Scroll Up