Վլադիմիր Ջաբարովը և Յուրի Նավոյանը քննարկել են խորհրդարանական և հասարակական դիվանագիտության փոխգործակցության հարցեր
Հուլիսի 15-ին ՌԴ Դաշնային Խորհրդում տեղի է ունեցել ՌԴ խորհրդարանի վերին պալատի Միջազգային հարցերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հերթական հանդիպումը:
Ռուսաստանյան սենատորը և հայ գործիչը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի տեմպը և դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև խորհրդարանական և հասարակական դիվանագիտության ավելի սերտ փոխգործակցության հնարավորությունները` իբրև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության և արդյունավետ համագործակցության միջոցներից մեկի:
Հանդիպմանը ընդգծվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությանունների, ռազմավարական գործընկերության և փոխգործակցության զարգացման և ամրապնդման կարևորությունը՝ հաշվի առնելով նաև ժամանակակից աշխարհում ընթացողարագ գործընթացները:
Յուրի Նավոյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Ջաբարովին` իբրև ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում ՌԴ Դաշնային Խորհրդի պատվիրակության ղեկավարի, ԵԱՀԿ ԽՎ հուլիսի 4-6-ը տեղի ունեցած ամառային նստաշրջանիկոնկրետ բանաձևերում փոփոխություններ կատարելու համար հայկական պատվիրակության նոր կազմին ցուցաբերածաջակցության համար:
Զրուցակիցները քննարկել են հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում հետագա միջազգային համագործակցության ընթացքում փոխադաձ աջակցության հնարավորությունները և մեխանիզմները:
ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահը տեղեկացրել է այս տարվա երկրորդ կեսի համար նախատեսված կազմակերպության ծրագրերի մասին, ներկայացրել է նաև համատեղ ֆորումների թեմաները, որոնք ուղղված են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկխոսության տարածքների ընդլայնմանը:
Վլադիմիր Ջաբարովը, բարձր գնահատելով ԴԻԱԼՈԳ կազմակերպության վերլուծական և խորհրդատվական գործունեությունը և անցկացվող արդյունավետ հրապարակային միջոցառումները, պատրաստակամություն է հայտնել նպաստելու նախատեսված ծրագրերի համատեղ իրականացմանը: