Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» աշխատությունը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Խաչիկ Պապիկյան հիմնադրամի» հրատարակությունների շրջանակներում լույս է տեսել Գուրգեն Վարդանյանի հեղինակած «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտական աշխատությունը:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօրը», մենագրության մեջ առաջին անգամ ամփոփ ներկայացվել են կրթական համակարգում, մշակույթի տարբեր բնագավառներում ազգային պետականաշինարարության գործընթացում իրականացված միջոցառումները:

Հատորը խմբագրել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Scroll Up