Հայաստանի 2013թ. լավագույն մարզիչը Վարդան Մինասյանն է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/12/mjkJEdHkgoA2EnNWSFLnsSBB4K.jpg)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագուն մարզիչ:
2013-ին 39-ամյա Մինասյանը հարցման արդյունքում մեծ առավելությամբ գերազանցեց Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջատար Երեւանի «Արարատը» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորող Աբրահամ Խաշմանյանին: Երրորդ տեղը գրավեց Վարդան Բիչախչյանը, ում գլխավորությամբ Գյումրիի «Շիրակը» դարձել էր Հայաստանի չեմպիոն: Մինասյանը կստանա 2 միլիոն դրամ պարգեւավճար
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 2009-ից: Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի թիմն ընդգրկված էր B խմբում, որտեղ 10 խաղում հավաքեց 13 միավոր՝ գրավելով նախավերջին՝ 5-րդ տեղը:
Հայաստանի տարվա լավագույն մարզիչի քվեարկությանը մասնակցում են ՀՖՖ գործկոմի անդամները, Բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, ավագները, Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարները եւ տեսուչներն ու լրագրողները: