Բրիտանական հրատարակությունը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան

Բրիտանական Wanderlust.co.uk տուրիստական հրատարակությունը վերջին հրապարակումներից մեկը նվիրել է Հայաստանին՝ պատմելով ամենի մասին, ինչ հարկավոր է անել մեր երկիր գալու դեպքում։

«Երեւանը բարյացակամ է հետիոտների նկատմամբ, այնտեղ հեշտ է կողմնորոշվել, այն, իսկապես, հիասքանչ է։ Վայելեք սուրճն ու բուլվարները, այգիները եւ էլեգանտ հրապարակները։ Երեւանի փողոցային մշակույթը Մարսելի եւ Բեյրութի էկզոտիկ խառնուրդն է՝ խորհրդային ազդեցության երանգով…»,- գրում է հրատարակությունը։

Հեղինակները խորհուրդ են տալիս այցելել Երեւանի ամենահին թողամասերից մեկը՝ Կոնդ։ Առանձին խորհուրդ է տրվում տեսնել Ծիծեռնակաբերդը եւ հարգել 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հրատարակության համար հետաքրքիր է նաեւ Երեւանի գիշերային կյանքը և շրջել Հայաստանի վանական համալիրներում։

«Այս երկրում շատ են միջնադարյան վանքերը, եկեղեցիները, որոնք արժանի են ուսումնասիրելու»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը. «Չմոռանաք այցելել Գեղարդավանք, Գառնու տաճար  եւ Էջմիածնի Մայր Տաճար…»։

Հեղինակները խորհուրդ են տալիս Ֆիոլետեվո մալականներով բնակեցված գյուղ՝ այս հետաքրքիր համայնքի մշակույթի եւ սովորույթների հետ ծանոթանալու համար։

Եվ, ի վերջո, հրաշալի Արարատը, որը, թեեւ գտնվում է Արևմտյան Հայաստանում, սակայն Երեւանից, Խոր Վիրապից եւ Հայաստանի այլ տարածքներից դրա տեսքը պարզապես հմայում է։

 

Scroll Up