Նիկոսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն երիտասարդական քայլերթով

Նիկոսիայում  հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ կիրականացնեն՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով cyprus-mail.com կայքը, Հայոց ցեղասպանության հիշատակի հանձնաժողովը հայտարարել է Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված երիտասարդական քայլերթ իրականացնելու մասին:

Քայլերթը կսկսվի Նիկոսիայի Մակարիոսի պողոտայից: Մասնակիցները կքայլեն Հայաստանի անվան պողոտայով. նրանց կմիանան համայնքի մյուս անդամները, որտեղից միասին կգնան հայկական եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ. այնտեղ էլ տեղի կունենա հիշատակման արարողություն:

Scroll Up