ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Շուշան Պետրոսյանին

Դեկտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է ավտովթարի հետևանքով Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում գտնվող երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին, մաղթել է նրան շուտափույթ ապաքինում և քաջառողջություն: Նախարարը բժիշկներից հետաքրքրվել է երգչուհու առողջական խնդիրների և բուժման ընթացքի մասին: