Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի երեկո Երուսաղեմի Եբրայական համալսարանում

Երուսաղեմի Եբրայական համալսարանում ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո:
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, բացման խոսքով հանդես է եկել հուշ-երեկոյի կազմակերպիչ պրոֆ. Ռուբեն Ամիտայը, Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը և համալսարանի ռեկտոր պրոֆ. Բարակ Մեդինան, որն առաջին անգամ էր մասնակցում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշ-երեկոյի:

Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանի ողջույնի խոսքն ընթերցել է Պատրիարքության Դիվանապետ Հոգեշնորհ Տեր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը:

Գլխավոր բանախոսն է եղել Վիգեն Կարապետը՝ ներկայացնելով «Աբելի ձայնը, որ աղաղակում է Աստծուն երկրից` յանուն ճշմարտութեան եւ արդարութեան» դասխոսությունը, բանախոսությամբ հանդես են եկել նաև վերջերս լույս տեսած «Թուրքիայի քրիստոնյա համայնքների ոչնչացումը, 1894-1924թթ. գրքի հեղինակներ դոկտ. Բենի Մորիսը և պրոֆ. Դրոր Զեևին: Հակիրճ զեկույց են ներկայացրել «Արարատցիները» գրքի հեղինակ Օրա Ախիմեիրը:

Գեղարվեստական բաժնում ելույթ են ունեցել Ս. Թարգմանչաց վարժարանի սաները և Իլիա Մազյան:

 

 

 

Scroll Up